Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Արժեհամակարգային անդունդ․ Մայր տաճարը և մի «վեդրո» սալյարկան

Արժեհամակարգային անդունդ․ Մայր տաճարը և մի «վեդրո» սալյարկան
22.04.2026 | 13:32

Ընդամենը երկու նորություն, որոնք լավագույնս ի ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը նրանց միջև, ովքեր մնացել են մարդ, և նրանց, ովքեր՝ ոչ։

1․ Օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական ուժերը հողին են հավասարեցրել Սուրբ Աստվածածին Մայր տաճարը։ Հայկական քրիստոնեական ժառանգության այս հետևողական ոչնչացումն ուղղակիորեն շաղկապված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցի հետ։

2․ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը։

Պետք է վերջապես հասկանալ մի պարզ ճշմարտություն․ այն մարդիկ, որոնց համար թշնամու «մեծահոգի» մատակարարումը խաղաղության նշան է, իսկ Ստեփանակերտի Մայր տաճարի կործանումը՝ ոչինչ չասող իրադարձություն, հենց նրանք են դառնում հակահայկական «հինգերորդ շարասյունը»։ Անկախ իրենց քաղաքական նախասիրություններից՝ նրանք պատրաստ են մեր սրբություններն ու երեխաների ապագան փոխանակել մի «վեդրո» սալյարկայի հետ։

Պարզապես հետևե՛ք արձագանքներին և արե՛ք ձեր եզրակացությունները։ Իսկ իշխանությունների մասին ասելիք այլևս չկա․ նրանց մասով ամեն ինչ պարզից էլ պարզ է։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 5466

Մեկնաբանություններ